Քայլի Ջենների հետ Նյու Յորք կատարած համատեղ ուղևորության ժամանակ Քենդալ Ջենները կորցրել է իր ատամի մի մասը։
Ինստգրամ սոցիալական ցանցում Քայլին հրապարակել է քրոջ հետ լուսանկարներ, որոնք ճանապարհորդում են մասնավոր ինքնաթիռով։ Մոդելները թռչում էին Նյու Յորք՝ «Նիքս»-ի բասկետբոլի խաղի համար։ Մի տեսանյութում Քենդալը ծիծաղում է՝ ձեռքում սպիտակ ինչ-որ բան պահելով։ «Սա եղունգ է, թե՞ ատամ»։- լսվում է ձայն կուլիսներից։
Չնայած այն հանգամանքին, որ նրա առջևի ատամներից մեկն իսկապես վնասվել էր, Քենդալը ոչ միայն չի նեղսրտել, այլև շարունակել է զվարճանալ քրոջ և նրա ընկերոջ՝ Թիմոթի Շալամեի հետ սպորտային խաղի ժամանակ։