Սարիկ Անդրեասյանը սերիալ կթողարկի Չերկիզովսկու շուկայի մասին

Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կսկսի Չերկիզովսկու շուկայի մասին նոր սերիալի նկարահանումները։ Ինչպես հաղորդում է Telegram-ի «Film Production News» ալիքը, «Շուկա» անվամբ նախագիծը կթողարկվի 2026 թվականին։

Սերիալի սյուժեն պատմում է մաթեմատիկայի ուսուցչի մասին, որի ճակատագիրը նրան տանում է Չերկիզոն՝ 90-ականների Արևելյան Եվրոպայի ամենամեծ շուկան։ Նախատեսվում է, որ սերիալը կունենա 10 սերիա, որոնցից յուրաքանչյուրը կտևի մոտ մեկ ժամ։

Պետք է նշել, որ Չերկիզովսկու հագուստի շուկան, որը նախկինում Ռուսաստանի ամենամեծ մեծածախ ձեռնարկությունն էր, դարձել է 90-ականների խորհրդանիշ։ Շուկայի սեփականատերը ռուս ձեռնարկատեր Թելման Իսմայիլովն էր։