49-ամյա Ջովաննա Անտոնելլին, ով շատերին հայտնի է «Կլոն» սերիալում խաղացած դերով, նկարահանվել է ամբողջովին մերկ։ Դերասանուհին կեցվածք է ընդունել բազմոցին՝ ծածկված երկար մազերով։
Աստղը անկեղծ լուսանկարները հրապարակել է Ինստագրամ սոցիալական ցանցում. «Ես վերագտնում եմ իմ տիեզերքները, քանի որ սա արվեստ է. ոգեշնչում եմ ստանում անցյալից, վերաիմաստավորում ներկան և ստեղծում նոր պատմություններ: Ինչպես Բոտիչելիի Վեներան, այս լուսանկարահանման ոգեշնչումը մեզ հիշեցնում է, որ կանացի ուժը հավերժական է, զգայուն և ստեղծագործ: Եվ որպես դերասանուհի՝ ես կարողանում եմ արտահայտվել յուրաքանչյուր կերպարում՝ ուսումնասիրելով այդքան շատ կանանց ուժն ու էությունը»:

