Բելլա Հադիդը իր նոր օծանելիքը թողարկելու համար կրել է Միլա Յովովիչի զգեստը։
Կաննի 78-րդ կինոփառատոնից հետո, որտեղ կազմակերպիչներն արգելեցին «մերկ» զգեստներ կրելը, Բելլան մեկնել է Մեծ Բրիտանիա՝ ներկայացնելու իր նոր Orabella օծանելիքը։ Միջոցառման համար մոդելը կրել է Jhon Galliano ապրանքանիշի արծաթափայլ զգեստ, որը Միլա Յովովիչն ինքը մի անգամ կրել էր 1997 թվականին կինոփառատոնում։
Հենց այս հանդերձանքով էր հոլիվուդյան դերասանուհին 27 տարի առաջ հայտնվել «Հինգերորդ տարրը» ֆիլմին նվիրված շոուի ժամանակ։

