Երեկ 90-ականների հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանի ծննդյան տարեդարձն էր: Նրան ինստագրամյան իր էջի միջոցով շնորհավորել է երգչուհի Լիլիթ Կարապետյանն ու բարեմաղթանքներ գրել: Գրում է Tert.am-ը:
«Իմ երջանիկ ու անհոգ տարիների ընկեր, շնորհավոր լինի տարեդարձդ:
Ուզում եմ լինես առողջ, երջանիկ, ապրես քո երազած կյանքով, այսինքն՝ ցանկություններդ և իրականությունը լինեն ներդաշնակ»,- գրել է երգչուհին:


