«Ես թատերական նեղ շրջապատում ճանաչում ստացա 90-ական թվականներին, բայց փողոցում ինձ ճանաչեցին Գոռ Վարդանյանի «Ընտրություն» ֆիլմից հետո, երբ ես անկախ ինձնից բռնաբարեցի հղի կնոջ:
Առաջ լավ էի վերաբերվում Գոռ Վարդանյանի ֆիլմերին, իսկ հիմա՝ ոչ: Ոչինչ չունեմ ասելու, դա իրենց ընտրությունն է, ես իրավունք չունեմ կպնելու:
Իրենց առողջություն եմ մաղթում, ստեղծագործական բուռն հաջողություններ, ես էլ կուզեմ, որ իրենց կյանքում ինչ-որ բան փոխվի»,- «Երեկոն Շանթում Զառայի հետ» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Լևոն Հարությունյանը: Գրում է Tert.am-ը: