«Ես վարդագույն ակնոցներս փոխարինեցի սևերով». Ադրինե Աճեմյան

Դերասանուհի, մոդել Ադրինե Աճեմյանն Ինստագրամում նոր ֆոտոշարք է հրապարակել: Լուսանկարներն արվել են Դուբայում: Գրում է Tert.am-ը:

«Ես վարդագույն ակնոցներս փոխարինեցի սևերով»,- ֆոտոշարքին կից գրել է դերասանուհին:

Հիշեցնենք՝ 19-ամյա Ադրինե Աճեմյանն այս տարի Հնդկաստանում Հայաստանը ներկայացնում էր «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթին: