Դակոտա Ջոնսոնը, որը հայտնի է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում իր դերակատարմամբ, բաժանվել է Coldplay խմբի վոկալիստ Քրիս Մարտինից։ Այս մասին հաղորդում է People-ը։
Հրապարակման աղբյուրի խոսքով՝ զույգը որոշել է բաժանվել ութ տարվա հարաբերություններից հետո. «Այս անգամ, կարծես, ամեն ինչ վերջնական է»։ Սակայն երկու արտիստների ներկայացուցիչները զերծ են մնում մեկնաբանություններից։
Ի դեպ, մայիսի 16-ին զույգին միասին նկատել են Մալիբուում, իսկ հունվարին նրանք մեկնել էին Հնդկաստան։
35-ամյա Դակոտա Ջոնսոնի և 48-ամյա Քրիս Մարտինի սիրավեպը սկսվել է 2017 թվականին։ Ավելի ուշ՝ 2020 թվականին, զույգի նշանադրության մասին լուրեր են հայտնվել։ Սակայն հարսանեկան արարողությունը երբեք տեղի չի ունեցել։ Եվ 2024 թվականի օգոստոսին հայտնվեցին բաժանման մասին առաջին լուրերը, որոնք դերասանուհու ներկայացուցիչը հերքեց՝ նշելով, որ սիրահարները «երջանիկ են միասին»: