«Դիմեցի հոգեբանի, բայց հոգեբանն ինձ ավելի խճճեց ու հետո դժվար իրավիճակում հայտնվեցի». Արփի Գաբրիելյան

«50 հարց – 50 պատասխան» հայտնի մարդկանց բացահայտող զրույցների շարքի շրջանակներում դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն իր մասին նոր մանրամասներ է հայտնել:

Tert.am Life-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:

Դերասանուհին պատմել է, որ իր ու Միհրան Ծառուկյանի վեճի հիմնական պատճառը կենցաղային հարցերն են:

«Հայտնի լինելու բացասական կողմն ինձ համար միայն այն է, որ, եթե տրամադրություն չունեմ և ուզում են ինձ հետ նկարվել, կամ օրինակ՝ խանութ չեմ ուզում գնալ… բայց դրա հետ էլ եմ հաշտ, չկա երևի հայտնիության բացասական կողմ»,- նշել է Արփին Գարբրիելյանը:

Նա նշել է, որ հոլիվուդյան հայտնի դերասանուհիներից իրեն հաճախ նմանեցնում են Անջելինա Ջոլիին:

Երգչուհին նշել է, որ հայ շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատ մտերիմ են Արսեն Սաֆարյանի հետ:

Հոգեբանի երբևէ դիմել եք հարցին՝ Արփին պատասխանել է.

«Դիմել եմ, բայց իզուր, որովհետև հոգեբանն ինձ ավելի խճճեց ու հետո ավելի դժվար իրավիճակում հայտնվեցի: Իհարկե, ոչինչ չունեմ հոգեբանների դեմ, բայց ես ինքս իմ հոգեբանն եմ»,- անկեղծացել է նա:

Արփի Գաբրիելյանը նշել է, որ տղամարդկանց մեջ առաջին հերթին գնահատում է հումորի զգացումը և առատաձեռնոթյունը: «Ինձ համար անընդունելի է տղամարդու՝ կնոջը չհարգելը»: