«Մերժել եմ 8-ից ավելի առաջարկներ». Մարիամ Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչու չի նկարահանվում սիթքոմներում

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ինստագրամյան իր էջում՝ հետևորդների հետ հարց ու պատասխանի շրջանակներում, անդրադարձել է, թե ինչու այլևս չի ուզում նկարահանվել հայկական սիթքոմներում: Գրում է Tert.am-ը:

«Վերջին 6 ամիսների ընթացքում մերժել եմ 8-ից ավելի առաջարկներ, ոչ թե աստղային կյանքս թույլ չի տալիս և վերևից եմ նայում, պարզապես իմ մեջ կա մի մեծ վախ նկարահանվել նախագծում, որը գուցե չսիրվի, չստացվի, գուցե ես ինձ այդտեղ չզգամ:

Ամենացավալին այն է, երբ նախագծի գաղափարը լավն է, լավ միտք ունի, բայց կրկնվում է դերը ու ես զգում եմ, որ դա ինձ այլևս չի հետաքրքրում:

Իմ սկզբունքներից մեկն է՝ երբեք ամեն տեղ լինել չեմ ուզում: Սա ոչ մեկի դեմ չէ, հակառակը, ես հիանում եմ նրանցով, ովքեր անընդհատ գործում են, ստեղծում, փորձում, որովհետև դա մեծ ուժ է:

Իսկ իմ խնդիրը իմ վախերի, իմ ընտրելու դժվարության ու երբեմն ուղղակի իմ մեջ է»,- անկեղծացել է Մարիամ Ալեքսանյանը: