Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզը նկարահանվում է «Վերջին զանգ» սերիալում

Հաղորդավար, շոումեն Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, նոր էջ է բացում իր կյանքում։ Նա միացել է Դիանա Գրիգորյանի նոր նախագծին՝ «Վերջին զանգ» սերիալին և արդեն սկսել է նկարահանվել։ Գրում է ArmLur.am-ը:

Էլիզի համար սա առաջին լուրջ փորձն է հեռուստասերիալում, թեև նախագծի մանրամասները դեռևս չեն բացահայտվում, հայտնի է, որ Դիանա Գրիգորյանը շարունակում է համագործակցել ինչպես փորձառու, այնպես էլ նորահայտ դերասանների հետ՝ հնարավորություն տալով երիտասարդներին դրսևորվելու։

Նշենք, որ այս փուլում Էլիզը ոչ միայն կենտրոնացած է իր կարիերայի վրա, այլև անձնական փոփոխությունների շրջանում է. նա վերջերս բաժանվել է իր ընկերոջից։