Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, հայտնել է ավագ դստեր՝ Էլինայի ամուսնության մասին: Դերասանը սոցցանցերի իր էջերում կիսվել է կադրերով ու նշել, որ բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ էմոցիաներ ունի:
«Այսօր իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, հետաքրքիր, էմոցիոնալ զգացողություն է։ Ցանկանում եմ բոլորի ընտանիքում լինի այս ուրախությունը»,- գրել է Պետրոսյանը:
Հարսանիքը տեղի է ունենում ԱՄՆ-ում, որտեղ երկար տարիներ է՝ ապրում է դերասանի ընտանիքը: