Հրապարակվել է Forbes-ի ամենահարուստ self-made կանանց ամենամյա ցանկը։
Այսպիսով, ցանկում առաջին տեղը կրկին զբաղեցրել է Դիանա Հենդրիքսը, ABC Supply շինարարական ընկերության սեփականատերը, որը մատակարարում է տանիքի նյութեր։ Նրա կարողությունը գնահատվում է 22.3 միլիարդ դոլար։ Նա առաջատարն է յոթ տարի անընդմեջ։
Իսկ աստղերի շարքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Օփրա Ուինֆրին՝ 3.1 միլիարդ եկամուտով։ Նրանից հետո վարկանիշը զբաղեցրել է Քիմ Քարդաշյանը, որը չորս հորիզոնականով առաջ է անցել Սվիֆթից՝ զբաղեցնելով 17-րդ տեղը։ Քիմի եկամուտը գնահատվում է 1.7 միլիարդ, իսկ Թեյլորինը՝ 1.6 միլիարդ։
Այս տարի նույնիսկ ռեկորդային Eras Tour-ը, որը հավաքել էր մի քանի միլիոն երկրպագուների, չօգնեց երգչուհուն գերազանցել Քարդաշյանների կլանի ներկայացուցչին, որի Skims-ի վաճառքը, ըստ գնահատականների, տարեկան մոտենում է 900 միլիոն դոլարի։
Ցանկում նաև Հոլիվուդյան մի քանի այլ աստղերի անուններ են հետևյալ հերթականությամբ՝ Ռիհաննա, Մադոննա, Բիյոնսե, Սելենա Գոմես, Քայլի Ջեներ, Սելին Դիոն և Քեթի Փերի։