Չափազանց հպարտ եմ. Դավիթ Մանուկյանն՝ իր շոուի հաջողության մասին

Վիդեոբլոգեր, երաժշտական պրոդյուսեր և նախկին հեռուստահաղորդավար Դավիթ Մանուկյանը (Դավա) Instagram-ի իր էջում «TEFI» մրցանակաբաշխությունից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել: Գրում է Alpha News-ը:

«Չափազանց հպարտ եմ։ Մեր՝ «Առավոտ TNT» շոուն առաջադրվել է «TEFI» մրցանակի: Մենք հայտնվել ենք եզրափակիչ փուլի լավագույն եռյակում։ Իհարկե, այս անգամ արձանիկը տուն չտարանք, բայց հայտնվեցինք եզրափակիչ փուլի լավագույն եռյակում: Սա մեծ առաջընթաց է մեր ամբողջ թիմի համար»,- գրել է նա։

«TEFI»-ն ռուսական ազգային հեռուստատեսային մրցանակ է հեռուստատեսային արվեստների բնագավառում բարձրագույն նվաճումների համար, որը ստեղծվել է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի կողմից 1994 թ. հոկտեմբերի 21-ին։ «TEFI»-ն ամերիկյան «Emmy» մրցանակի ռուսական կրկնօրինակն է։