Երգչուհի Զեմֆիրան, Ռենատա Լիտվինովան և նրա 23-ամյա դուստրը՝ Ուլյանա Դոբրովսկայան, մասնակցել են Balenciaga-ի ցուցադրությանը և ապրանքանիշի երեկույթին՝ Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Գրում է Tert.am-ը:
58-ամյա Ռենատան ցուցադրության է ժամանել դստեր հետ մետրոյով՝ խցանումներից խուսափելու համար, ինչպես ինքն է խոստովանել Telegram-ում, և լուսանկարիչների համար միայնակ է կեցվածք ընդունել, մինչդեռ Զեմֆիրան ավելի ուշ է ժամանել։
Ցուցադրությունից հետո ռեժիսորը և 48-ամյա երգչուհին գնացել են Փարիզի կենտրոնում գտնվող Maxim’s ռեստորանում կազմակերպված երեկույթին, որտեղ նշել են իրենց մտերիմ ընկեր Դեմնա Գվասալիայի հրաժեշտի ցուցադրությունը և նրա հեռանալը Balenciaga-ից տասը տարվա աշխատանքից հետ: Հայտնում է Spletnik.ru-ն:
Ցուցադրությունից հետո Զեմֆիրան սոցցանցերում լուսանկար է հրապարակել Դեմնայի հետ և հաջողություն մաղթել նրան նոր պաշտոնում (դիզայները տեղափոխվել է Gucci): «Լավ աշխատանք, եղբայր: Եվ հաջողություն նոր նավի վրա: Ես սիրում եմ քեզ», – գրել է երգչուհին:




