Երգչուհի Լիդուշիկն այսօր նշում է ծննդյան 26-ամյակը: Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է արել: Գրում է Tert.am-ը:
«Տարիներն անցնում են շատ արագ… 26:
Ապրեք այն սիրով ու բարությամբ. վայելեք ձեր կյանքի ամեն մի օրն ու վայրկյանը, նվիրեք ձեր սերը ու հոգ տարեք իրենց սերն անմնացորդ ձեզ նվիրողների մասին: Շնորհակալ եմ Աստծուն, որ կամ, շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ կյանք պարգևեցին, շնորհակալ եմ Ձեզ, որ ապրեցնում եք ինձ իմ երգերով
Հավերժ Ձեր՝ Լիդուշիկ»,- գրել է երգչուհին: