Հաղորդավարուհի, դերասանուհի Լուսինե Թովմասյանը և ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանը պարզել են 3-րդ երեխայի սեռը: Մարիամն ինստագրամյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նրանց ապագա բալիկն աղջիկ է լինելու:
«Մեր սրտի ամենախոր ցանկությունն իրականություն դարձավ։ Աղջիկ է գալու՝ մի փոքրիկ հրաշք, որ արդեն մեզ լցնում է սիրով, սպասումով ու անբացատրելի հուզմունքով։ Նա դեռ ճանապարհին է, բայց արդեն մեր կյանքի ամենագեղեցիկ մասնիկն է»,- գրել է Թովմասյանը:
Նշենք, որ զույգն արդեն երկու երեխա ունի՝ դուստր Արիանան ու որդին՝ Ալեքը: