ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը կարող է դժվար լինել: Դուք հաճախ վիճում եք ուրիշների հետ, հազվադեպ եք լսում ուրիշի կարծիքը: Նույնիսկ շատ մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Պետք է հետևողական լինեք գործնական շփումներում, զգույշ լինեք նրանց հետ, ովքեր համառորեն փորձում են հետաքրքրել ձեզ իրենց ծրագրերով: Պետք չէ շտապել ֆինանսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս: Որոշ Խոյեր կարող են զբաղվել կասկածելի արկածախնդրությամբ ։ Բացի կորուստներից, ուրիշ ոչինչ դա չի բերի:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ նշանակալից իրադարձություններով: Այն ավելի հարմար է հանգստի, քան քրտնաջան աշխատանքի, ակտիվ գործողությունների կամ կարևոր որոշումների համար: Դուք պետք է շատ համբերատար լինեք: Հաճախ շրջապատը ներկայացնում է իր պահանջները: Հնարավոր են չարդարացված ծախսերը: Ինքնաբուխ գնումները դժվար թե հաջող լինեն: Հավանական են փոքր դրամական ձեռքբերումները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա առաջին կեսը շատ հագեցած է ։ Դուք պատրաստ են վճռական գործողությունների, չեք ցանկանում ձեռքերը ծալած նստել և շտապում եք իրականացնել այն ամենը, ինչ մտածել եք: Դա ճիշտ մոտեցում է: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի և ձեր առջև դրված նպատակներին հասնելը դժվար կդառնա: Երեկոյան դուք հնարավորություն կունենաք լավ հանգստանալ ու վերականգնել ուժերը, ինչպես նաև շփվել մտերիմների հետ։ Կարող եք հրավիրել հին ընկերներին: Դուք կարող եք հանգիստ խոսել շատ հարցերի շուրջ, փոխանակել գաղափարները և քննարկել ընդհանուր ծրագրերը:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հաջող կդասավորվի, եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը ։ Էմոցիոնալ ֆոնը անկայուն է, տրամադրությունը հաճախ փոփոխվում է, և զգացմունքների ազդեցության տակ դուք կարող եք անել այն, ինչի մասին ավելի ուշ կզղջաք: Երբեմն պարզվում է,որ ձեր կյանքի փորձը անօգուտ է: Կրկնում եք այն սխալները,որոնք կատարել եք նախկինում: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, ովքեր գիտեն ձեզ: Բարեկամներին կամ հին ընկերներին անհրաժեշտ կլինի ձեր օգնությունը: Երեկոն կուրախացնի լավ նորություններով կամ հաճելի անակնկալներով:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն հանգիստ և բավական արդյունավետ կլինի, բայց դուք երբեմն ձանձրանում եք: Ձեզ ուրախացնում է իրավիճակի փոփոխությունը: Նույնիսկ փոքրիկ ուղևորությունը կարող է շատ գերազանց գաղափարներ տալ: Հնարավորություն կունենաք լուծել կարևոր ֆինանսական հարցերը: Որոշ Առյուծներ կկարողանան մեծացնել եկամուտները: Շատ օգտակար կլինի շփումը ավագ ազգականների հետ: Դուք կսովորեք շատ հետաքրքիր բաներ, կստանաք լավ խորհուրդներ: Կարելի է ամրապնդել ընտանեկան կապերը, վերջ դնել տարաձայնություններին և վեճերին, լուծել վաղեմի հակասությունները։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Օրը հաջող և արդյունավետ կլինի: Հնարավորություն կունենաք իրականացնել այն, ինչ վաղուց նախատեսել եք: Որոշ Կույսեր կարող են վերադառնալ հին ծրագրերին: Սովորականից հեշտ կլինի սկսած գործը ավարտին հասնցել: Հաջողությունները թևեր են տալիս, դուք խանդավառությամբ զբաղվում եք ցանկացած գործով և նախագծով: Հաճախ ձեր հաջողության շնորհիվ հնարավորություն եք ունենում լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա և արագ նվաճել նրանց վստահությունը:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Առավոտյան կանհանգստանաք, ինչ-որ բան կարող է գնալ ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Ստիպված կլինեք հետաձգել որոշ գործեր: Որքան էլ տարօրինակ է, դա օգտակար կլինի: Ամեն ինչ կդասավորվի լավագույն կերպով: Շրջապատը հաճախ օգնում է ձեզ, ընդ որում, երբեմն, նույնիսկ այն մարդիկ, ում դուք գրեթե չեք ճանաչում: Օրը հարմար է համագործակցություն սկսելու, նախագծերում մասնակցելու համար: Կարելի է հարաբերություններ հաստատել նրանց հետ, ում հետ վերջին շրջանում հաճախ վիճել եք: Երբեմն հաջողվում է վաղեմի մրցակիցներին վերածել դաշնակիցների: Մտերիմներին ոչ միշտ է հաջողվում ճիշտ հասկանալ: Այստեղ անհրաժեշտ է համբերություն և նրբանկատություն:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Մի հետաձգեք գործերը: Օրվա սկիզբը շատ բարենպաստ է: Դրանից արժե օգտվել, որպեսզի լուծեք կարևոր հարցերը: Կհայտնվեն լավ գաղափարներ, որոնց իրականացումը թույլ կտա ձեզ արմատապես փոխել ձեր կյանքը: Դժվար պահերին կարելի է դիմել ընկերներին և հին ծանոթներին: Նրանք անպայման կօգնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման համար, խոստանում է հաճելի հանդիպումներ և հետաքրքիր ծանոթություններ: Շատ Կարիճներ կստանան օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել արարքներից, որոնց մասին ավելի ուշ ստիպված կլինեին զղջալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ամեն ինչ չէ,որ հեշտ է տրվում, բայց հնարավորություն կունենաք հաջողության հասնելու: Հայտնվում են բազմաթիվ նոր գաղափարներ, բայց միշտ չէ, որ դրանք այնքան լավ են, որքան թվում են ։ Արժե ապավինել վստահելի դաշնակիցներին ։ Նրանք և՛ կօգնեն ձեզ և՛ կհուշեն, թե ինչպես պետք է ավելի ճիշտ գործել: Հնարավեր են հաճելի ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կունենան: Բայց այստեղ ամեն ինչ կախված է նրանից, կցանկանաք արդյոք նախաձեռնություն ցուցաբերել և ցույց տալ ձեր շահագրգռվածությունը: Պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը ։ Դրանց շնորհիվ դուք չեք կրկնի հին սխալներն ու կկարողանաք խուսափել նոր սխալներից: Հաջող կդասավորվեն գործնական ուղևորությունները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բավական բարդ է, սակայն ձեզ կհաջողվի պահպանել լավատեսությունը և առավելագույնս օգուտ քաղել ստեղծված իրավիճակից ։ Տարաձայնությունները կմնան անցյալում, դուք կարող եք պայմանավորվել հետագա համատեղ գործողությունների մասին։ Անսպասելի հետաքրքիր գաղափարներ իհայտ կգան, որոնք վերաբերում են աշխատանքին: Համառությունը կօգնի հասնել մասնագիտական հաջողությունների: Մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով: Դրանք կարելի է քննարկել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ չեն աջակցել: Նման մարդիկ հաստատ կփոխեն իրենց կարծիքը:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկիզբը բարենպաստ է։ Հենց այդ ժամանակ ավելի լավ է պլանավորել կարևոր գործերը և պատասխանատու հանդիպումները: Շրջապատի մարդկանց հետ շատ հեշտ է ընդհանուր լեզու գտնել: Հազիվ թե որևէ մեկը անտարբեր մնա ձեր հմայքին ։ Հնարավոր է ռոմանտիկ հրապուրանք, որը լուրջ հարաբերությունների սկիզբ կարող է լինել: Ավելի ուշ կարող են առաջանալ ինչ-որ թյուրիմացություններ, մանր-մունր խնդիրներ, որոնց պատճառով կնյարդայնանաք: Ցանկալի չէ այցելություն մարդաշատ միջոցառումների: Այնտեղ դուք կարող եք ձեզ լավ չզգալ ։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հետևեք ձեր տրամադրությանը: Շատ հեշտ է տրվել բացասական հույզերին, ընկնել հուսահատութան մեջ, և դրանով իսկ փչացնել օրը: Փորձեք ավելի մեծ ուշադրություն դարձնել այն ամենից ինչ կատարվում է շուրջը: Ուրախության առիթները բավարար կլինեն: Ցանկալի է խուսափել այն մարդկանց հետ շփումներից, ովքեր հակված են կյանքին հոռետեսորեն նայել: Դժվար կլինի դիմակայել դրանց։ Նաև չպետք է շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր սիրում են քննադատել ձեզ: Դուք ցավագին եք արձագանքում նման դիտարկումներին, երկար ժամանակով կորցնում եք հավասարակշռությունը: