Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը քննադատության է ենթարկվել իր գործընկեր Ջոնի Դեփի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Տեսանյութն ու մեկնաբանությունները հրապարակվել են Daily մաիլ կայքում, փոխանցում է gazeta.ru-ն:
Հոկտեմբերի 1-ին Շարլիզ Թերոնը ներկա է գտնվել Dior ապրանքանիշի ցուցադրությանը, որն անցկացվել Է Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում: Միջոցառմանը ներկա է եղել նաև Ջոնի Դեփը: Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում դերասանուհին անտեսում է գործընկերոջը։