«Ես նորմալ չեմ, ես կատարյալ եմ». Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ ինքը Դևիդ Բեքհեմից ավելի գեղեցիկ է

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ իրեն ավելի գեղեցիկ է համարում, քան Դևիդ Բեքհեմը։

«Ինձ համար արտաքինը միայն դեմքս չէ։ Արտաքինը ամեն ինչ է։ Պատկերացրեք ինձ, բայց ոչ թե որպես Կրիշտիանու, այլ պարզապես որպես սովորական տղամարդ։ Կարմիր լողազգեստով Կոպակաբանայում։ Կարծում եք՝ ես հնարավորություն չէի ունենա։ Ոչ ոք չէր նայի Բեքհեմին», – ասել է 40-ամյա Ռոնալդուն հաղորդավար Պիրս Մորգանի հետ հարցազրույցում։

Նա նաև հավելել է, որ Բեքհեմի միակ տարբերակիչ գիծը նրա դեմքն է. «Նա դա գիտի։ Մնացածը պարզապես նորմալ է։ Ես նորմալ չեմ, ես կատարյալ եմ»։

Ավելին, ֆուտբոլիստը նշել է, որ ինքը ավելի հայտնի է, քան ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը. «Իհարկե, ես ավելի հայտնի եմ։ Կարծում եմ՝ ինձ նույնիսկ ճանաչում են ինչ-որ տեղ՝ երկնքում։ Աշխարհում ինձանից ավելի հայտնի ոչ ոք չկա»։ Ավելի ուշ նա հավելել է, որ դա պարզապես կատակ էր, բայց «յուրաքանչյուր կատակ ճշմարտության հատիկ ունի»։