Սոչիում վրաերթի հետևանքով մահացել է դերասանուհի Ելենա Ռիբալկոն

Սոչիում վրաերթի հետևանքով մահացել է դերասանուհի Ելենա Ռիբալկոն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դերասանուհին փողոցն անցել է սխալ տեղով։ Արագ ընթացող «Տոյոտան» հարվածել է նրան», – ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ կինը տեղում մահացել է։ Նա 53 տարեկան էր։

Ռիբալկոն հայտնի էր Ուրախների և հնարամիտների ակումբում (КВН) իր ելույթներով։

2003թ-ին «Արևից հոգնածները» թիմի կազմում դարձել է ՈւՀԱ-ի Բարձրագույն խմբի չեմպիոն։