Հայտնի «amba» ապրանքանիշի «Աֆրիկայի գույները» հավաքածուի ցուցադրությունը ամենատարօրինակն էր նորաձևության պատմության մեջ:
Ներկայացնելով իր վառ ու ոճային հագուստը՝ բրենդը որոշել է աֆրիկյան տրամադրություն ստեղծելու համար ցուցադրել Աֆրիկյաի հայտնի ժողովրդական պարերից մի քանիսը: Մոդելները պոդիումում քայլելիս պարել են ու երգել:
Հանդիսատեսն ու քննադատները ցնծության մեջ էին: Սկզբում այս քայլը շփոթեցրել է ներկաներին ու տարօրինակ է թվացել, սակայն հետո բոլորը միացել են ուրախությանը՝ կրկնելով կանանց երգից որոշ բառեր ու ծափահարելով նրանց:
Մոդելներն, իրականում, աֆրիկուհիներ են 30-45 տարեկան: Նրանց շարքերում կան՝ խոհարարներ, դերձակներ, քիմիկոսներ և այլն: Ապրանքանիշը հատուկ է ընտրել այսպիսի կանանց, ովքեր կկարողանան լիարժեք ներկայացնել նոր հավաքածուի աֆրիկան տրամադրությունը:
Բրենդի հագուստներն ամբողջությամբ գնվել են, իսկ հասույթը փոխանցվել է Աֆրիկայում անապահով ընտանիքներին: