«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի որդին դարձել է 12 տարեկան

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը շնորհավորել է որդու՝ Ֆելքիսի 12-ամյակը: Գրում է BRAVO.am-ը:

«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես, իմ աշխարհ: Դու այնքան ուժեղ ես, որ ամեն ինչ հրաշալի է լինելու: Բարի 12-րդ տարեդարձ»,- գրել է նա:

Հակոբյանի ընկերներն ու հետեւորդները բազմաթիվ մաղթանքներ են հղել Ֆելիքսին ու նրան առողջություն ցանկացել:

Գոռ Հակոբյանի ընտանիքն այս տարվա մարտից գտնվում է Մյունխենում, որտեղ Ֆելիքսը բուժվում է:  Տարեսկզբին նրան ախտորոշել են չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ՝ Յուինգի սարկոմա: