Լրագրող և հաղորդավար Մհեր Բաղդասարյանը հարցուպատասխան ձևաչափով պատասխանել է հետևորդների հարցերին՝ անդրադառնալով Լիլիթ Հովհաննիսյանին և Սիրուշոյին իր հաղորդման հյուր հրավիրելու հնարավորությանը։ Գրում է POP անկյունը:
Նրա խոսքով՝ ամենաշատը գրում են հենց Լիլիթ Հովհաննիսյանին և Սիրուշոյին հյուր հրավիրելու վերաբերյալ։
Մհեր Բաղդասարյանն ասում է՝ Լիլիթ Հովհաննիսյանին հարցազրույցի հրավիրելու փորձեր եղել են, սակայն երգչուհին հարցազրույց տալը ճիշտ չի համարում։
«Ինձ համար որպես լրագրող հասկանալի է, որովհետև կան մարդիկ, ովքեր ունեն իրենց պլանավորած ճանապարհը, և այդ ճանապարհում չի համընկնում հաճախ մեր սպասումները»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Սիրուշոյին, Բաղդասարյանը հայտնել է, որ երգչուհուն բազմիցս առաջարկել է հարցազրույց, սակայն վերջինս նշել է, որ դրան կհամաձայնի, երբ «այդ պահը գա»։
«Երբ պահը գա, ինքն անձամբ ինձ տեղյակ կպահի դրա մասին։ Ես էլ ձեր պես սպասում եմ էդ պահին»,- ասել է լրագրողը։
















