Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը հոսպիտալացվել է սննդային վարքի խանգարման (ՍՎԽ) պատճառով։ Այս մասին 18-ամյա Վիվիենն ինքն է պատմել օրերս Լոս Անջելեսում ընթացող իր նկարների անհատական ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է ET-ն։
Նրա խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել դեռ տարեսկզբին՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներին բախվելուց և որոշ ժամանակ սննդային շեղման դեմ պայքարելուց հետո։ «Այս տարվա սկզբին ինձ հոսպիտալացրին սննդային վարքագծի խանգարման պատճառով։ Ես բարկացած էի, հիվանդ և շատ մենակ»,- պատմել է Ջոլիի դուստրը։
Ցուցահանդեսին Վիվիենը շնորհակալություն է հայտնել կլինիկայի անձնակազմին և մյուս պացիենտներին ցուցաբերած աջակցության համար՝ չնայած նրան, որ ինքը «պատեր էր կառուցել» և գտնվում էր «իր ամենաթույլ կետում»։ Նա նաև հիվանդանոցում անցկացրած շրջանն անվանել է իր կյանքի «վատթարագույն և լավագույն ժամանակահատվածը»։
Ջոլիի դստեր խոսքով՝ կլինիկայից դուրս գրվելուց հետո ինքը ստեղծել է իր աշխատանքների «Կակաչների դաշտ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ իր օրագրային գրանցումների հիման վրա արտացոլել է հոսպիտալացման ընթացքում «անհույս և խիզախ պահերի» հուշերը։
















