Պլաստիկ վիրաբույժը հայտնել է, թե ովքեր են աշխարհի ամենագեղեցիկ կանայք՝ ըստ դիմագծերի

Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում եկել է այն եզրահանգման, որ ամերիկուհի սուպերմոդել Բելլա Հադիդի դեմքը առավելագույնս համապատասխանում է գեղեցկության չափանիշների «ոսկյա համադրությանը»:

The Sun պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետն այդ «ոսկյա համադրության» բանաձևը ստացել է չափելով մի շարք հայտնիների դեմքի համամասնությունները՝ շուրթերի, քթի, կզակի, ծնոտի և ճակատի դիրքը մեկը մյուսի նկատմամբ:

Հադիդի դեմքն ամենամոտն է եղել կատարյալ համադրությանը՝ համընկնելով 94.35 տոկոսով: Այդ պատճառով էլ վիրաբույժը նրան անվանել է աշխարհի ամենագեղեցիկ կինը: Երկրորդ տեղում հայտնվել է երգչուհի Բեյոնսեն (92,44%), երրորդում՝ դերասանուհի Էմբեր Հերդը (91,85%): Տասնյակում ընդգրկվել են նաև Արիանա Գրանդեն, Նատալի Փորտմանը, Քեյթ Մոսը, Քեթի Փերին, Կարա Դելևինը, Թեյլոր Սվիֆթը և Սքարլեթ Յոհանսոնը։