Ինչպե՞ս ազատվել դեմքի սև կետերից

Քթի վրայի սև կետերը կարող են փչացնել նույնիսկ ամենամանրակրկիտ դիմահարդարումը:
Սակայն պետք չէ տխրել՝ այդ թերությունը կարելի է հեշտությամբ վերացնել, և դրա համար հարկավոր չէ այցելել գեղեցկության սրահ: Ճիշտ խնամքը տան պայմաններում կօգնի արդյունավետ ազատվել սև կետերից՝ առանց կողմնակի օգնության:

Սև կետերից 5 րոպեում ազատվելու համար առաջարկում ենք Ձեզ հետևյալ արդյունավետ միջոցը:

  • Կիտրոնը մեջտեղից կիսեք երկու հավասար մասերի: Կես կիտրոնի վրա լցրեք 3-4 կաթիլ մեղր:
  • Մեղրի ու կիտրոնի խառնուրդը քսեք դեմքի այն հատվածներին, որտեղ սև կետեր կան’ ճակատին, քթին, կզակին:
  •  Խառնուրդը դեմքին պահեք 5 րոպե, այնուհետ լավ լվացեք սառը ջրով:

Կամ կարող եք օգտագործել ձվի դեղնուցով դիմակ:
խորհուրդ է տրվում կաթից (100 մլ բավական է) ու մի գդալ ժելատինից պատրաստված տնական դիմակը: Կաթը տաքացրեք ու ժելատին ավելացրեք: Կես ժամից դրեք այն եռացող ջրով կաթսայի վրա ու խառնեք մինչև ժելաատինը լուծվի:
Թողեք որ զանգվածը սառչի, նախապատրաստեք մաշկը, մաքրեք շպարը, լվացվեք: Դիմակը հաստ շերտերով քսեք խնդրահարույց մասերի վրա: Կես ժամից հանեք այն՝ սկսելով ծնոտի մասից: Հանելուց հետո լվացվեք: