Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Վաչե Թովմասյանն ու Գայանե Մանուկյանը ամուսնալուծվել նե: Բարեբախտաբար, Վաչե Թովմասյանը հերքեց այդ լուրերը: Այսօր Գայանեն իր միկրոբլոգում կիսվել է գեղեցիկ պատմությամբ ու խոստովանել է, թե ինչ մեթոդ է օգտագործում դստեր դաստիարակության հարցում.
«Կա մի աֆրիկյան ցեղ, որն ունի հետաքրքիր սովորույթ: Երբ ցեղից ինչ-որ մեկը վատ բան է անում, նրան բերում են բնակավայրի կենտրոն, շրջապատում են ամբոխով և երկու օր շարունակ պարզապես հիշում են այն լավ արարքները, որոնք նա արել է և շնորհակալություն են հայտնում դրա համար:
Նրանք հավատում են, որ յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս բարի: Բոլորն ուզում են սեր, երջանկություն, խաղաղություն, անվտանգություն: Բայց երբեմն այդ արժեքները հետապնդելիս մարդը սխալ է թույլ տալիս: Ցեղը այս սխալների մեջ ազդանշան է տեսնում, օգնության աղաղակ: Նրանք համախմբում են իրենց ուժերը ընկածին բարձրացնելու, վերականգնում նրա իրական բնույթը՝ հիշեցնելով նրան, թե ով է նա իրականում:
Իմ աղջկա վրա այս մեթոդը լուրջ դրական է ազդում»: