«Գահերի խաղը» սերիալի դերասանուհուն ստիպել են մերկանալ նկարահանման ժամանակ

Բրիտանացի դերասանուհի և «Գահերի խաղը» ամերիկյան սերիալի գլխավոր հերոսուհի Էմիլիա Կլարկը պատմել է, որ իրեն ստիպել են մերկանալ տեսախցիկի առաջ: Դերասանուհին հայտնել է, որ կադրերից մեկում իրեն ստիպել են նկարահանվել մերկ վիճակում: Մինչդեռ այդ պայմանը դերասանուհու հետ նախապես չի քննարկվել:

Էմիլիայի խոսքով՝ հետագա համագործակցությունից ինքը հրաժարվել է, ինչով էլ հարուցել է տվյալ նախագծի պրոդյուսերների բարկությունը: Նրանք հայտարարել էին, որ այդ քայլով դերասանուհին կհիասթափեցնի «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին, սակայն վերջինս հաստատակամ է եղել:

Նա հիշել է նաև հանրահայտ սերիալի այն տեսարանը, որում մերկ է նկարահանվել: Էմիլիան նշել է, որ նույնիսկ լաց է եղել հանդերձարանում: Նրան հանգստացրել է իր գործընկերը՝ Դրոգոյի կերպարը մարմնավորող Ջեյսոն Մոմոան: