Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ դիմում է ֆոտոշոփի

Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում կիսվել է իրական, չֆոտոշոփված լուսանկարով: Հեռուստաաստղը խոստովանել է, որ նրա յուրաքանչյուր նկար մշակվում է մի քանի ժամ, իսկ ֆոտոշոփի մասնագետները ստանում են հազարավոր դոլարներ ընդամենը մեկ լուսանկարի համար:
Քարդաշյանը հավատացրել է, որ հայտնի մարդիկ պարզապես այլ ելք չունեն ու պարտավոր են դիմել ֆոտոշոփի:

«Ցելյուլիտը, ավելորդ քաշը, մաշկի խնդիրները կարող են հիասթափեցնել մարդկանց: Երկրպագուները սովոր են իրենց կուռքերին տեսնել անթերի և մենք պարտավոր ենք չհիասթափեցնել նրանց»,- հարցազրույցում նշել է Քարդաշյանը:
Հեռուսաաստղը նշել է, որ ինչ-որ չափով նա արդեն կախվածություն ունի ֆոտոշոփից:

Հոգեբանների պնդմամբ՝ ֆոտոշոփի օգտագործումը կախվածություն է առաջացնում:
Մարդիկ ծրագրի օգնությամբ ստանում են իրենց կատարելագործված ու անթերի տարբերակը և դադարում են ընդունել սեփական բնական գեղեցկությունը:
Իրականում, սա լուրջ հոգեկան խանգարման պատճառ կարող է դառնալ, և բժիշկները հորդորում են ծրագրից շատ չօգտվել։