Կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Դեկտեմբերի 11-ին, կայացավ Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի մեծ պրեմիերան։
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Լենինգրադի Կիրովի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնում իր՝ «Գայանեի» բալետի վերջին փորձից առաջ Արամ Խաչատրյանը տնօրինությունից հրաման է ստանում գրել ևս մեկ պար, որով պետք է եզրափակվի բալետը: Արամ Խաչատրյանը ընդամենը մի քանի ժամա ընթացքում կարողանում է ստեղծել իր գլուխգործոցը՝ «Սուսերով պարը»:

Ֆիլմի ռեժիսորն է Յուսուպ Ռազիկովը, ով «Ոսկե ծիրան» կինոփառատոնում մանրամասն պատմել է այդ ֆիլմի ստեղծման մասին՝ ասելով, որ Արամ Խաչատրյանը բավականին փակ մարդ էր, հազվադեպ էր հարցազրույցներ տալիս և իր մոտ գաղափար ստեղծվեց այս հանճարեղ մարդու կյանքի հենց այդ շրջանի մասին ֆիլմ նկարել, որտեղ նա հակիրճ ներկայացնում է, թե ինչ ապրումների մեջ է եղել արվեստագետը, երբ 8 ժամվա ընթացքում, ճնշման տակ գրել է իր գլուխգործոցը:

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանում և Հայաստանում:
Հանճարեղ կոմպոզիտորի դերը կատարել է ռուս հայտնի դերասան Համբարձում Կաբանյանը: Գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է: