Nirvana-ի տեսահոլովակը YouTube-ում միլիարդ դիտում է հավաքել

Nirvana խմբի Smells Like Teen Spirit երգի տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան մեկ միլիարդ դիտում: Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում գրել են երաժիշտները:

Այն դարձել է 90-ականների ամենադիտված տեսահոլովակներից մեկը: Տեսահոլովակը տեղադրվել է 2009 թվականի հունիսի 16-ին: Այդ ժամանակից ի վեր այն դիտվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ:

Smells Like Teen Spirit երգը ամենասիրվածն է 1991 թվականի Nevermind ալբոմում:

Բացի այդ, տեսանյութն արժանացել է MTV Video Music Awards-ի երկու մրցանակի: Փորձագետները նշում են, որ այս երգի ժողովրդականությունը երաժիշտներին օգնել է համաշխարհային ճանաչում ձեռք բերել: