Մի անհանգստացեք ինձ համար․ Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։

«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է….գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… հետհեղափոխական Հայաստանում, այն առ այսօր վտանգ է պարունակում հասարակության համար»,- գրել է դերասանը։

Ավելի վաղ ձեզ տեղեկացրել էինք, որ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: