Սիրուշոն նոր հաղորդաշար է սկսում մեկնարկել՝ «Արմատ»

Սիրուշոյի հեղինակային «Արմատ» հաղորդաշարը կմեկնարկի հունվարի 4-ից։
Մի քանի ամիս շարունակ եթեր կհեռարձակվի երգչուհու վերջին երկու տարիների աշխատանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիրուշոն:
«Համերգներին զուգահեռ նկարահանել ենք իրական կյանքեր ու պատմություններ, այն ամենն, ինչը, վստահ եմ՝ ձեզ կոգեշնչի ու կստիպի հպարտանալ մեր արմատներով։ Հայաստանում այն եթեր կհեռարձակվի TV5-ի եթերում, ԱՄՆ-ում՝ USArmenia-ի եթերում»,-տարածած տեսանյութին կից գրել է երգչուհին: