Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի կատարումը հրապարակել է իր թվիթերյան էջում:
Ինչպես երևում է տեսանյութում, ռեփերը երգել է իրենց ավագ դստեր՝ Նորթի ընկերակցությամբ: Մոտ մեկուկես րոպե տևողությամբ հոլովակում ռեփերն և հոր կողքին բեմի վրա կանգնած և նրան ձայնակցող աղջիկն են: Այդ ընթացքում միջոցառման մյուս մասնակիցները պարում և ուրախանում են սրահում:
Քիմի գրառումից կարելի է հասկանալ, որ տեսանյութը կիրակնօրյա փակ միջոցառման ժամանակ է արվել:
Հիշեցնենք, որ Քիմի և Քանյեի ընտանիքում 4 երեխա է մեծանում՝ դուստրեր Նորթը և Չիկագոն, որդիներ Սենթն ու Փսալմը:
Closed On Sunday with North 💫 pic.twitter.com/W5kuvNkuKm
— Kim Kardashian (@KimKardashian) January 13, 2020