Դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրեր առաջ հետևորդներիին հայտնեց, որ բալիկի է սպասում: 26-ամյա Գոհարը շատ ոգևորված է այս նորությամբ և իր Ինստագրամի էջում պատմել է իր ապրումների ու զգացողությունների մասին․
«Երբ իմացա հղիությանս մասին, առաջինը մտածեցի՝ ախր նոր էի նիհարել: Հետո ես երկար ժամանակ չէի կարողանում հավատալ դրան, որվհետև մայրիկ դառնալու իմ հույսն ու երազանքը վաղուց մարել էր, դա անհնար էր: Մի խոսքով՝ ինձ 2-3 շաբաթ էր պետք, որպեսզի գիտակցեի՝ ինչ է կատարվում և սկսվեց շրջան, որին ես սպասել եմ իմ ամբողջ կյանքում: Ես հիշում եմ, թե ինչպես էի մի քանի տարի շոյում իմ դատարկ փորիկը՝ հուսով, որ Աստված ինձ կլսի և մի օր այնտեղ նոր կյանք կծնվի: Միգուցե շատերը չեն հասկանում՝ ինչու եմ այսպես ուրախանում, հղի եմ, հետո ի՞նչ, բայց ինձ համար սա ևս մի ապացույց է, որ մեր աղոթքներն ու խնդրանքները լսելի են: Կարևորը՝ համբերությամբ լցվենք: Այնտեղ՝ վերևում, ավելի լավ գիտեն, թե ինչ ու երբ պետք է տեղի ունենա: Սա լավագույնն է, ինչ կարող էր պատահել ինձ հետ»։