Տիմատիի կինը վերջապես ցույց տվեց իրենց որդու դեմքը

Ռեփեր Տիմատիի 24-ամյա կինը` Անաստասիա Ռեշետովան ուրախացրել է իր երկրպագուներին: Մոդելը կիսվել է արդեն չորս ամսական դարձած որդու` Ռատմիրի նկարով:

Մինչ այս երիտասարդ մայրիկը թաքցնում էր երեխայի դեմքը տարբեր էմոջիներով: Անաստասիայի հրապարակած լուսանկարում փոքրիկ Ռատմիրը լրջորեն նայում է հեռախոսի տեսախցիկին: