Երկրորդ երեխային սպասող 30-ամյա Անաստասիա Ռեշետովան առաջին անգամ ամուսնացել է. նրա ընտրյալը Դոնեցկից «քրեական անցյալ» ունեցող 30-ամյա գործարար Վիտալի Ցվեկն է, հայտնում է Super-ը։ Բարվիխայի թիվ 1 ՔԿԱԳ պալատում մոդելն օրինականացրել է հարաբերությունները գործարարի հետ. արարողությանը ներկա է եղել նաև ռեփեր Տիմատիից ունեցած նրա յոթամյա որդին՝ Ռատմիրը։
Ավելի վաղ Անաստասիա Ռեշետովան պատմել էր, որ իր երեխան լույս աշխարհ կգա օրինական ամուսնության ընթացքում։ Հատկանշական է, որ դեռ մինչև հղիության մասին հայտարարելը նա անուղղակիորեն ակնարկել էր այդ մասին։ Օրինակ՝ Լյայսան Ուտյաշևայի հաղորդման ժամանակ նա ասել էր, որ «կծննդաբերի երկրորդ երեխային և կփոքրացնի կուրծքը»։ Բացի այդ, հոկտեմբերին Անաստասիան հարսանեկան զգեստով լուսանկար էր հրապարակել և պատմել տոնակատարության նախապատրաստությունների մասին։ Նրա խոսքով՝ ի սկզբանե ինքն ու սիրելին պլանավորել էին հարսանիքն անել սեպտեմբերին, սակայն որոշել էին հետաձգել։ Ռեշետովան նաև խոստովանել է, որ իր որդին արդեն ընկերացել է խորթ հոր հետ, իսկ «իսկական» սկեսրոջ հետ ջերմ հարաբերություններ են ձևավորվել։

















