Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հաճախ է թեմատիկ հրապարակումներ անում Ինստագրամում: Լինելով յոգայի մեծ սիրահար՝ նա հարախ կից տեղադրում է նաև իր պարապմունքների ընթացքում արված լուսանկարները:
Այս անգամ Նազենին անդրադարձել է իդեալական կազմվածքի վերաբերյալ եղած կարծրատիպերին։
«Բոլորովին, անհավանական հեռու ենք իդեալական լինելուց: Կամ ո՞րն է այդ «իդեալականը» տեսնես… Աշխարհն ամեն անգամ թելադրում է նոր պարամետրեր, նոր ուղղություններ կամ «ստանդարտներ», իսկ ես գտնում եմ, որ ամեն մարդ ունի ի՛ր ստանդարտները, չափորոշիչներն ու իրեն բնորոշ յուրահատկությունները, և հենց այդ տարբերությունն է ախր հետաքրքրություն ստեղծում, տարբերում ու առանձնացնում մեզ: Կարճ ասած, ես երբեք չեմ կարողանա «կրել» Քիմի մարմինը, բայց նա էլ երևի չի կարողանա անել այս «ասանա»-ն (դե էս ծանրությունները վերև պահելը հեշտ գործ չէ՝ ես իմը հազիվ եմ հավաքել)»,- գրել է դերասանուհին:
Նազենին նաև հավելել է. «Թերությունները չէ, որ պետք է վախեցնեն կամ հուսահատեցնեն։ Չէ՞ որ դրանք, բարեբախտաբար, կան։ Կարևորը ձգտումն է ինքդ քո նկատմամբ առավելագույնին հասնելու»: