Սիրուշոն վերջին շրջանում բավականին ակտիվ է իր ինստագրամյան միկրոբլոգում և հաճախ է նոր և հետաքրքիր հրապարակումներ կատարում: Գրառումները, որոնք տեղ են գտնում երգչուհու էջում ոչ միայն անձնական բնույթի են լինում, այլ նաև շատ են ընտանեկան և աշխատանքային հրապարակումներն ու լուսանկարները:
Երգչուհին ժամեր առաջ էլ թարմացրել է իր ինստագրամյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ իր և որդու երևանյան զբոսանքից:
«Իմ օգնականը, երբ ես անում են փողոցային լուսանկարներ»,- կից գրել է Սիրուշոն:
Հիշեցնենք, որ Սիրուշոն և իր ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, ունեն երկու որդի՝ Ռոբերտն ու Միքայելը: