Օրեր առաջ՝ հուլիսի15-ին, հայտնի դարձավ այն գեղեցկուհու անունն, ով կներկայացնի Հայաստանը «Միսս աշխարհ» գեղեցկության միջազգային մրցույթում: Լիանա Ոսկերչյանն իր հմայքով ու բնական գեղեցկությամբ հանդես կգա դեկտեմբեր ամսին Լոնդոնում կայանալիք մրցույթում, սակայն մինչ այդ նա ունի անցնելու որոշակի ճանապարհ: Սպասվող փորձությունների, ընտրված հաղթող մասնակցի և տեղի ունեցած մրցույթի մասին ShowBiz.am-ը զրուցել է Գոհար Հարությունյանի հետ:
Գոհարն ու գեղեցկուհիներն անցել են բավականին երկար ու բարդ ճանապարհ, աշխատել են հատ առ հատ բոլոր մասնակիցների հետ, շտկել նրանց թերությունները, բարձրացրել ու մեծացրել ինքնավստահությունն ու ինքնագնահատականը, նաև՝ շտկել քայլվածքը. «Իհարկե, հաշվի առնելով,այն որ մենք բեմ ենք բարձրացնում լրիվ անփորձ աղջիկների, որոնցից շատերն անգամ միայն վերջում են ոգևորվում՝ տեսնելով միջոցառումներն ու մրցակցությունը, շատ ժամանակ ենք տրամադրել, որ իրենց պատրաստենք: Եվ քանի որ նրանք հիմնականում անփորձ են լինում, չեն բացառվում թերությունները. ընդհանուր առմամբ հանդիսատեսն ու հեռուստադիտողը հաստատ կգնահատի. նրանց աչքից ոչինչ չի վրիպում»,-նշեց Գոհարը:
Այսքան լարված և գերհոգնած ամիսներ, աշխատանքներ ու անդադար աշխատանքներ. գեղեցկուհին նշում է, որ զբաղվածությունից ընտանիքի հետ անցկացրած ժամանակն, ամեն դեպքում, տուժել է այս ընթացքում. «Արդեն 3 ամիս է, ինչ ամուսինս է երեխաներին պահում. մրցույթը բավականին բարդ է և բնույթով՝ լարված: Հաշվի առնելով այդ ամենն ու կազմակերպչական աշխատանքները՝ գնահատում եմ նորմալ: Այո՛, կարող էր ավելի լավ լիներ, բայց գնահատում եմ նորմալ»:
Խոսելով հաղթող մասնակցի մասին՝ Գոհարը նշեց, որ Լիանան այս մրցույթին մասնակցել է նաև 2017 թվականին. 2 տարիների ընթացքում նա ավելի է աշխատել իր վրա, հղկվել, ձեռք բերել ինքնավստահություն և համարձակություն. «Լիանան ներքին ինտելետ, բովանդակություն ու շատ հետաքրքիր խարիզմա ունի: Այնպես չէ, որ միայն ժյուրիի անդամներն են գնահատել նրան լավագույնը. Երկար ժամանակ, ովքեր ներկա են եղել փորձերին, և հենց նաև մասնակիցները քվեարկությունների ժամանակ ամենաշատն ընտրել են Լիանային»:
Արդյո՞ք նկատել է ինչ-որ դժգոհություններ կամ անհամաձայնություններ՝ Գոհարը պատասխանեց, որ ոչ. «Հուսամ աղջիկների ծնողները, բարեկամները կնկատեն հաղթողի գեղեցկությունը, արժանիքները. Իհարկե, յուրաքանչյուր աղջիկ է գեղեցիկ, բայց սա մրցույթ է, և մենք պետք է ընտրենք միայն մեկին»,-նշեց նա:
Նախորդ՝ «Միսս տիեզերք» մրցույթի ժամանակ Գոհարին շատ տխրեցրել և վրդովեցրել էր այն, որ հաղորդավարները հաղթողի՝ Դայանա Դավթյանի անունն այնքան արագ հնչեցրին՝ չպահելով լարվածությունն ու հետաքրքրությունը, որ հանդիսատեսն անգամ չհհասկացավ, թե ինչ է կատարվում, իսկ այս անգամ Գոհարին մրցույթի ժամանակ մի բան է շատ վախեցրել. «Ես շատ վախեցա մի պահ, երբ աղջիկները սխալ էին կանգնել, և այդ պահին բեմի վրա պետք է լիներ հրավառությունը. մտածում էի՝ հանկարծ հագուստները չկպնեին, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց»:
Նյութը՝ Կիմա Միրզոյանի