«Միսս աշխարհ Հայաստան» մրցույթում հաղթեց Լիանա Ոսկերչյանը

Պարային ուրախ նոտաներով ժամեր առաջ մեկնարկեց «Միսս աշխարհ Հայաստան» գեղեցկության մրցույթը:
Արմենիա TV-ի ուղիղ եթերում գեղեցկուհիները ցույց տվեցին իրենց հմայքն ու կարողությունները: Երեկոն առավել գեղեցկացրին հաղորդավարներ Աննա Մանուչարյանն ու Ռաֆայել Երանոսյանը:
Մրցույթին գեղեցկուհիները հաղթահարեցին 3 փուլ`
1. ազգային տարազներով ելույթ
2. պարային ելույթ
3. երեկոյան զգեստներով ելույթ
Լավագույն 5-յակ անցան հետևյալ մասնակիցները` Միլենա Քարյան, Մոնիկա Գրիգորյան, Լիանա Իսրաելյան, Լիանա Ոսկերչյան, Անետա Գաբրիելյան:
Լավագույն 5-յակը պատասխանեց իր համար նախատեսված հարցերին, որից հետո, փոքր-ինչ էլ երկարացնելով, ձգձգելով, հաղորդավարները հայտարարեցին հաղթողի անունը: Նա Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» մրցույթում, որն էլ տեղի կունենա դեկտեմբեր ամսին Լոնդոնում: