Ինչպես գիտենք, այս օրեին աշխարհում տարածվում և նոր թափ է առնում նոր կորոնավիրուսը, ինչի պատճառով էլ չեղարկվում կամ հետաձգվում են մի շարք իրադարձություններ և միջոցառումներ։
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով այս շրջանում մեկնել էր համերգային շրջագայության, իր Ինստագրամի էջում հայտնել է, որ հետաձգում է իր մի շարք համերգներ, որը կրկին կապված է կորոնավիրուսի հետ։
«Բարի օր, իմ թանկագիններ։ Ինչպես գիտեք, ես հիմա շրջագայում եմ իմ համաշխարհային «Dream World Tour»-ի համերգներով, որոնց 90%-ը բարեբախտաբար արդեն իրականացել են, սակայն դեռ մնացել են շատ կարևոր մի քանի համերգներ, որոնք պահել էի շրջագայությանս վերջին հատվածի համար ու, ցավոք, Կորոնավիրուսի պատճառով որոշեցի հետաձգել առաջիկա բոլոր մենահամերգներս:
Հայցում եմ ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, բայց հիմա ինձ համար միայն կարևոր է ձեր առողջությունն ու անվտանգությունը»,- գրել է երգչուհին և հավելել,- «Հավատս մեծ է, որ շատ շուտով վերանալու է այս «աներես» վիրուսը, այ կտեսնեք»։