Marvel-ը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է չինացի սուպերհերոսի մասին ֆիլմի նկարահանումները

Marvel կինոընկերությունը հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է չինացի սուպերհերոսի մասին «Շան Չիի և տաս մատանիների լեգենդը» ֆիլմի նկարահանումները, գրում է The Hollywood Reporter-ը։

Հայտնի է, որ ֆիլմի անձնակազմը նկարահանման աշխատանքներն Ավստրալիայում է իրականացնում։ Ֆիլմի ռեժիսոր Դեսթին Դանիել Քրետոնն ինքնուրույն որոշում է կայացրել կարանտին գոտում մնալ և կորոնավիրուսի թեստ անցնել։

Քրետոնը նշել է, որ նորածին երեխա ունի և շատ է անհանգստանում այդ պատճառով։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի փետրվարի 12-ին։  Կինոնկարի գլխավոր հերոսի դերը կկատարի կանադա-չինական ծագմամբ դերասան Լյու Սիմը։