Դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ներսիսյանը Ֆրանսիայից վերադառնալուց հետո օդանավակայանում պարտադիր ստուգման ժամանակ ջերմություն է ունեցել, ինչի արդյունքում նրան տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։
Դերասանուհին այս մասին հրապարակում է արել Ինստագրամում և հայտնել, որ հանձնել է կորոնավիրուսային հիվանդության թեստ և գիշերն անցկացրել է հիվանդանոցում։
Ավելի ուշ դերասանուհին «Սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ բժիշկն անձամբ է դերասանուհու հետևորդներին հայտնում, որ թեստավորման պատասխանը բացասական է եղել, Լուիզայի մոտ վիրուս չի հայտնաբերվել։