Իր ինստագրամյան էջում հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ուրախացրել է ինստագրամյան հետևորդներին՝ հայտնելով, որ այսուհետ իր միկրոբլոգի ուղիղ եթերում կվարի «Ինստամերկ» նախագիծը՝ կարանտինում գտնվող երկրպագուների հետաքրքիր ժամանցն ապահովելու համար։
«Մարտի 22-ից` ժամը 22.00- ից ( գոնե մինչև մեկուսացման ավարտ), միացեք իմ ինստագրամյան ուղիղ եթերին, «Ինստամերկ» նոր նախագծիս ընթացում կխոսենք մեզ հարազատ, ծանոթ ու միևնույն ժամանակ անծանոթ շատ հետաքրքիր մարդկանց հետ, կանկեղծանանք, կլացենք կամ կծիծաղենք, միասին կձանձրանանք, կամ ավելի ճիշտ կհաղթենք ձանձրույթն ու իրար կգտնենք` նորովի։
Այսօրվա հյուրընկերս`Ավետ Բարսեղյանն է՝ պոետիկ տրամադրությամբ։
Վաղը` նույն ժամին, ժամանցի վարպետ, բլոգեր` Կամո Թովմասյան, իսկ հետոն` թող մնա գաղտնիք»,-գրել է Նազենի Հովհաննիսյանը։
Նազենիի առաջին հյուրի՝ Ավետ Բարսեղյանի հետ թողարկումը բավականին շատ դիտումներ է ունեցել։
Երկրպագուներն անհամբեր սպասում են «Ինստամերկ» նախագծի երկրորդ թողարկմանը։
Հիշեցնենք, որ Նազենին բավականին ակտիվ է սոցիալական կայքերի իր էջերում։ Հաղորդավարուհին պարբերաբար կիսվում է երկրպագուների հետ հետաքրքիր տեսանյութերով՝ ցույց տալով՝ ինչ է պատրաստում այսօր, ներկայացնելով իր հետաքրքիր առօրյան։