«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ամուսնու հետ ռոմանտիկ և խենթ լուսանկարներ է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում Լուսինեն և իր ամուսինը՝ Արթուրը, պարում և զվարճանում են։ Լուսանկարներում մոդելը փիրուզագույն, կարճ զգեստով է և պարզ ու գեղեցիկ դիմահարդարմամբ և սանրվածքով։
«Այս օրերին փրկում են միայն հումորն ու ամուր, սիրով լի հարաբերությունները»,- հրապարակմանը կից գրել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Նրանց դուստրը ՝ Արիանան, 4 տարեկան է։ Իսկ որդին` Ալեքը, լույս աշխարհ է եկել 2019–ի օգոստոսի 4-ին։