Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը իր նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, ով այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, յուրահատուկ և տարբերվող շպարով է։ «Արվեստ գտիր ամեն ինչում»,- հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին, իսկ հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Ես սիրում եմ քո խորհրդավոր տեսակը», «Տիկնիկ» և այլն։
Օրերս դերասանուհին հաճախ է ներկայանում հետաքրքիր և օրիգինալ ֆոտոշարքերով։ Իսկ Մարինկայի տարբերվող ոճը ապահովել է Ազա Փաշինյանը, ով հայտնի է իր նկարչական տաղանդով։