Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել սիրելիի հետ։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում զույգը մեղմ գրկախառնված է։
Լիլին գրավիչ կերպար է ընտրել. նա կապույտ, կարճ զգեստ է կրում, որն ընդգծում է կազմվածքը։
Կերպարն ամբողջացնում են սև բարձրակրունկ կոշիկները։ Լիլին վառ շպար է ընտրել, իսկ լուսանկարի մեկնաբանությունների բաժնում գրել է. «Կյանքը գեղեցիկ է։ Սիրում եմ քեզ, իմ տղամարդ»։
Այս օրերին ինչպես շատ շատերը, Լիլի Մորտոն ևս գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Ավելի վաղ մոդելը նոր լուսանկար էր հրապարակել իր Ինստագրամի էջում և կիսվել իր մտորումներով։
«Ժամանակի կանգառ… Կարծում եմ, բոլորս էլ երազել ենք, որ գոնե մի պահ ժամանակը կանգ առնի…Իսկ մտածե՞լ եք, ինչի՞ համար… Ինչի՞ համար եք ուզում, որ կանգ առնի ժամանակը։ Ի՞նչ էիր ուզում անել կամ ի՞նչ էիր ուզում փոխել։ Լավ… Եկավ այդ պահը… Իրականացավ քո վաղեմի երազանքը… ժամանակը կանգ առավ… Մեզ հնարավորություն է տրվել մնալ տանը։ Եթե դու ցանկանում էիր որևէ բան փոխել քո կյանքում, այժմ դրա ճիշտ ժամանակն է։ Դու ունես հնարավորություն մտածելու, վերլուծելու, գծագրելու, պլանավորելու… Սա մի նոր փուլ է քո կյանքում։ Արա այն, ինչ միշտ ցանկացել ես, բայց ժամանակ չես գտել դրա համար։ Ծանոթացիր քո իրական եսի հետ։ Նստիր հայելու առջև, զրուցիր ինքդ քեզ հետ, հարց տուր, պատասխանիր, մտածիր, թե որտեղ ես սխալվել, ում ես վիրավորել, ումից կցանկանայիր ներողություն խնդրել, ում օգնության ձեռք չմեկնեցիր, երբ կարող էիր, ում ես խաբել, ում մասին հոգ չես տարել… Եվ, վերջապե՜ս, փակվել է բերանդ, որ լեզուդ մաքրես. դա էլ չօգնեց քեզ։ Այժմ վանդակի մեջ ես…Սկսիր մաքրել հոգիդ և ուղեղդ… Դու նորից ես ծնվում, նորովի… Ժամանակը կանգ է առել հենց քեզ համար»,- գրել էր Լիլի Մորտոն։