Հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է բացահայտել իր սիրած ուտեստների բաղադրատոմսերը։
Ճանաչված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով այս օրերին շատերի նման տանն է, իր հետևորդների համար տեսանյութ է նկարահանել և ներկայացրել՝ ինչպես է սումախով ու կիտրոնով աղցան պատրաստում։
«Աղցան կարանտինում: Սումախով ու կիտրոնով աղցան, իմ իմպրովիզներից է, հուսով եմ ձեզ էլ դուր կգա»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է Նազենին:
Հիշեցնենք, որ իր միկրոբլոգի ուղիղ եթերում Նազենին վարում է «Ինստամերկ» նախագիծը՝ կարանտինում գտնվող երկրպագուների հետաքրքիր ժամանցն ապահովելու համար։
Նազենին բավականին ակտիվ է սոցիալական կայքերի իր էջերում։ Հաղորդավարուհին պարբերաբար կիսվում է երկրպագուների հետ հետաքրքիր տեսանյութերով՝ ցույց տալով՝ ինչ է պատրաստում այսօր, ներկայացնելով իր հետաքրքիր առօրյան։